Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում մոտ երկու տասնյակ քուրդ զինյալի ոչնչացման մասին

Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում մոտ երկու տասնյակ քուրդ զինյալի ոչնչացման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) 18 անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Թուրքիան ապրիլից ռազմական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում՝ ընդդեմ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության զինյալների: Գործողություններում ներգրավված են հատուկ նշանակության ջոկատներն ու ռազմաօդային ուժերը:

Իրաքի նախագահի գրասենյակը դատապարտել է թուրքական կողմի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը: Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմի նպատակն է սեփական սահմանների անվտանգության ապահովումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]