Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

«Ռեալ»-ը 14-րդ անգամ նվաճեց «Չեմպիոնների լիգա»-ի գավաթը

«Ռեալ»-ը 14-րդ անգամ նվաճեց «Չեմպիոնների լիգա»-ի գավաթը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլ»-ը և «Ռեալ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային հատվածում գնդակին տիրում էր «Լիվերպուլ»-ը, սակայն խաղակեսի վերջնամասում «Ռեալ»-ին հաջողվում էր լուրջ հակագրոհել: Նույնիսկ խաղային իրավիճակներից մեկում Բենզեման կարողացավ գրավել «Լիվերպուլ»-ի դարպասը, սակայն VAR համակարգի ստուգումից հետո այն չեղարկվեց:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալ»-ը կարողացավ օգտագործել իր պահը: 59-րդն րոպեին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով «արքայական ակումբ»-ին առաջ մղեց Վինիսիուսը: Երկրորդ կեսի մյուս հատվածում «Լիվերպուլ»-ը շարունակաբար գրոհում էր, սակայն արդյունքի չէր հասնում: Ի վերջո «Ռեալ»-ը հաղթեց նվազագույն հաշվով և 14-րդ անգամ դարձավ «Չեմպիոնների լիգա»-ի գավաթակիր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]