1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱ-Երևան. Մեկնարկում են եզրափակիչները. Հայաստանն ունի երեք մասնակից

ԵԱ-Երևան. Մեկնարկում են եզրափակիչները. Հայաստանն ունի երեք մասնակից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային 7-րդ օրը կկայանան եզրափակիչի մենամարտերը: 13 քաշային կարգերում Հայաստանն ունի երեք քաշային կարգերում ոսկու համար պայքարող բռնցքամարտիկներ: Ամենաշատ մասնակից եզրափակիչում ունեն Վրաստանը և Իսպանիան` 4-ական բռնցքամարտիկ:

Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կմրցի Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուռոյի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը եզրափակիչում Ֆրանսիայից Լունես Համրաուն է:

Իսկ 86 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանի հակառակորդը Վրաստանից Գեորգի Կուշինաշվիլին է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները կմեկնարկեն 17:00-ին:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը  մրցեց Իսպանիան ներկայացնող Էնմանուել Պլա Ռեյեսի հետ։ Երեք ռաունդներից հետո հավասար հաշիվ գրանցվեց, ինչից հետո մրցավարները վերաընտրել են մենամարտի հաղթողին  մրցավարները հաղթանակը տվեցին իսպանացուն

Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը և ժամը 22:14 դրությամբ դեռևս ռինգում էրՆրան էին միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչներըորոնք բարձրաձայնում ենոր իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]