1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընդդիմության ակցիայի 2 մասնակից և 2 ոստիկան կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից տեղափոխվել են հիվանդանոց

Ընդդիմության ակցիայի 2 մասնակից և 2 ոստիկան կառավարության 3-րդ մասնաշենքի 
մոտից տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության  3-րդ մասնաշենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց  շտապօգնության մեքենայով  տեղափոխվել է 4 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,-նշել է Շուշան Դանիելյանն՝ ավելացնելով, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:

«Դիմադրության» շարժման անդամները մայիսի 30-ի առավոտից Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել մայրաքաղաքի փողոցներով: Շարժման մասնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց էր սկսվել, որի հետևանքով էլ ոստիկաններն ու քաղաքացիները վնասվածքներ են ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]