Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում է Գավառի Սայաթ – Նովա փողոցը

Հիմնանորոգվում է Գավառի Սայաթ – Նովա փողոցը

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են  Գավառ քաղաքի Սայաթ նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման ծրագիրն ընդունված էր 2021 թվականից, սակայն մի շարք պատճառներով այն տեղափոխվեց 2022 թվականի ծրագրերում եւ այժմ գտնվում է իրականացման ընթացքի մեջ։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 84 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 37 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 46 միլիոն 200 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը։  Նախատեսվում է հիմնանորոգել 1 կիլոմետր երկարության ճանապարհ՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Արդեն կատարվել է առկա հողային շերտի հեռացում, այժմ ընթանում են մայթերի կառուցման աշխատանքներ: Ծրագրի պատվիրատուն Գավառի համայնքապետարանն է, կապալառուն՝ «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն:

Շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]