Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Դիմադրություն» շարժումը Երևանում անցկացրեց աշխատանքային զրույց՝ ամփոփելով օրվա արդյունքները

«Դիմադրություն» շարժումը Երևանում անցկացրեց աշխատանքային զրույց՝ ամփոփելով 
օրվա արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժումը մայիսի 30-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրեց աշխատանքային զրույց՝ ամփոփելով օրվա երթերը, ցույցերի, հանդիպումների արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ձևակերպել են այն հիմնական քաղաքական օրակարգը, որն անհրաժեշտ է Հայաստանին, Արցախին: Այդ առնչությամբ էլ հրավիրել են անցկացնել խորհրդարանի նիստ:

«Մենք մեկ ամիս է փողոցում ենք մեր հստակ պահանջներով: Մեր քաղաքական օրակարգի հիմնական առանցքը հետևյալն է՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, բախումներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ շենք ներխուժելու ցանկություն չեն ունեցել: Իրենց նպատակն է եղել անցկացնել պատգամավորների ու նախարարությունների ղեկավարների հանդիպում՝ ճշգրտելու նրանց դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված:

Իշխան Սաղաթելյանը բարձր գնահատեց «Դիմադրություն» շարժմանը միացած քաղաքացիների աշխատանքը, որի շնորհիվ արդեն մեկ ամիս է տարբեր ակցիաների ու հավաքների, երթերի շնորհիվ բողոքի ձայն են բարձրացնում ու անհամաձայնություն հայտնում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ  իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]