1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած հայ մարզիկներին

Փաշինյանը շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած 
հայ մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին շնորհավորեց Հայաստանում բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության հաջող անցկացման առիթով:

«Տարօրինակ է հնչում, և, երբ ես այդ մասին իմացա, շատ զարմացա. փաստորեն մեր անկախության շրջանում ընդհանրապես Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն երբևէ չէր անցկացվել:  Սա լավ փաստ չէ, և մենք հույս ունենք առաջիկայում ավելի հաճախ տեսնել այդպիսի մրցաշարեր: Հայաստանում մինչ այս մրցաշարը  վերջին մասշտաբային  միջոցառումը շախմատային օլիմպիադան էր, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում , 1995 կամ 1996 թվականին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ վստահություն հայտնելով, որ այն ևս կանցկացնեն բարձր մակարդակով:

Փաշինյանը նաև շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]