1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Դիմադրության» շարժումը շարունակում է բողոքի ցույցերը. նախարարների և ռեկտորների հետ հանդիպումները չստացվեցին

«Դիմադրության» շարժումը շարունակում է բողոքի ցույցերը. նախարարների և 
ռեկտորների հետ հանդիպումները չստացվեցին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ձևավորած «Դիմադրության» շարժումը շարունակում է բողոքի քաղաքական ակցիաները: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներն օրվա ընթացքում երթեր են անցկացրել Երևանի կենտրոնում դեպի պետական գերատեսչություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ երեկոյան օրը ամփոփել են ավանդական հանրահավաքով Ֆրանսիայի հրապարակում:

Մայիսի 31-ին «Դիմադրության» շարժման մասնակիցներն իրենց գործողությունները սկսեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակից՝ շարժվելով Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող կառավարական 2-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարադատության նախարարությունները և մի քանի այլ պետական գերատեսչություններ:

Երթն առաջնորդող ԱԺ պատգամավորների նպատակը նույնն էր, ինչ նախորդ օրը՝ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ իրականացված ակցիայի ժամանակ՝ ճշտել նախարարների դիրքորոշումը Արցախի հարցում իրենց ձևակերպած «կարմիր գծերի» վերաբերյալ:

Կառավարության սպիտակ շենքում գտնվող նախարարությունների ղեկավարների հետ նրանց հանդիպումները, սակայն, չստացվեցին, որից հետո «Դիմադրության» շարժման մասնակիցները շարունակեցին իրենց երթը քաղաքի կենտրոնական փողոցներով՝ կանգնելով Ռադիոտան, այնուհետև մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ:

Ինչպես հայտարարեց Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ իրենց նպատակն է պարզել մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և գիտխորհրդի դիրքորոշումը ապրիլի 5-ին «Դիմադրության» շարժման հրապարակած հայտարարության դրույթների վերաբերյալ: Ոստիկանությունը թույլատրեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին մտնել համալսարանի շենք, սակայն դուրս գալուց հետո նրանք հայտարարեցին, որ ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպում չի կայացել, քանի որ ռեկտորը տեղում չի եղել:

ԵՊՀ-ից «Դիմադրության» շարժման մասնակիցները նույն նպատակով շարժվեցին դեպի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան:

Երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին պատմեց, որ Տնտեսագիտական համալսարանում իրենց շատ ջերմ են ընդունել, սակայն ռեկտորի հետ հանդիպում չի եղել, քանի որ ռեկտորն այդ պահին աշխատասենյակում չի եղել:

«Ռեկտորի գործավարն անգամ բացեց ռեկտորի աշխատասենյակի դուռը և մենք վստահ համոզվեցինք, որ իրականում ռեկտորը տեղում չէ», - պատմեց Կրպեյանը:

Հանրահավաքի ելույթներից հետո «Դիմադրության» շարժումը սկսեց երթ Կենտրոնի փողոցներով, որից հետո մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ և շարունակեցին հանրահավաքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]