Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը կարևորում է Արցախի հայրենակիցների բոլոր իրավունքների համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելը

ՄԻՊ-ը կարևորում է Արցախի հայրենակիցների բոլոր իրավունքների համար բավարար 
պայմաններ ապահովող լուծումների հասնելը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի համար ամենակարևոր սկզբունքը Արցախի հայրենակիցների բոլոր իրավունքների երաշխավորման համար բավարար պայմանների առկայությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանը նախ ասաց, որ Արցախի կարգավիճակի կամ դրան հասնելու արտաքին քաղաքականության տակտիկաները, մարտավարությունները  քաղաքական որոշումներ կայացնող անձանց որոշումներն են:

«Ինձ համար՝ որպես ՄԻՊ-ի, ամենակարևոր սկզբունքը, որի մասին բազմիցս խոսել եմ, Արցախում բնակվող մեր հայրենակիցների բոլոր իրավունքների երաշխավորված իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է: Այսինքն՝ անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, քաղաքական իրավունքների, այդ թվում, ինքնորոշման իրավունքի, բոլոր իրավունքների համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է: Սա է որպես պաշտպանի մանդատ՝ իմ ամենակարևոր մոտեցումը»,- ասաց Գրիգորանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս պահին Արցախում մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են, Գրիգորյանն ասաց, որ այս պահին, բնականաբար, որևէ կերպ հնարավոր չէ խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության բավարար վիճակի մասին: «Ակնհայտ է, որ առաջին հերթին անվտանգային հարցերն են. մարդիկ չունեն անվտանգության զգացողություն: Շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով՝ հոգեբանական, ուժի, ճնշման կամ դրա սպառնալիքի ներքո մարդիկ ստիպված են եղել, օրինակ, շատ դեպքերում լքել իրենց հայրենի տունը, չեն կարողանում օգտվել սեփականության իրենց իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց՝ պատերազմները, ետպատերազմական նման կոնֆլիկտները ուղղակիորեն ամենամեծ ռիսկերն են անձանց իրավունքների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]