Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» ցուցահանդեսը հետագծում է հայկական հիշողությունը

Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» ցուցահանդեսը հետագծում է հայկական 
հիշողությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվելիք ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» ցուցահանդեսը ընդգրկում է արտիստի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որը հեղինակը ժառանգել է Ցեղասպանությունից փրկված ծնողներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 3-ին Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):

Ցուցահանդեսի նախօրեին կազմակերպված ասուլիսի ժամանական ֆրանսահայ  լուսանկարիչ Անտուան Ագուջյանը նշեց, որ այս ցուցադրությունը կյանքի կոչվեց թիմային մեծ աշխատանքի արդյունքում: Նա ընդգծեց, որ իր լուսանկարչական գործունեությունը այստեղ սկսվել է, երբ  1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին եկել է Հայաստան:

«Մենք փորձում էինք օգնել տուժածներին, և այստեղ սկսեցի նաև լուսանկարել: Եվ օգտվելով լուսանկարչական սարքի հնարավորություններից, քանի որ դա հնարավորություն էր տալիս մարդկանց աչքերով տեսած իրականությունը արտացոլել, ես մտածեցի, որ կարող եմ  հայկական հիշողության հետքերով գնալ: Մինչև 2015 թվականը ոչնչացված հետքեր փնտրելով ամայի, դատարկ վայրերում՝ սև ու սպիտակով ստեղծեցի մի որմնանկար, որը մարմնավորում էր այլևս անդարձ կորած աշխարհի հիշողությունը: 2015 թվականից ի վեր որոշեցի նոր էջ  բացել իմ աշխատանքներում՝ անցում կատարելով դեպի գույնը և դրանով իսկ նախաձեռնելով հիշողության և պատմության սիմբիոզ: Ուզում էի նոր մոտեցմամբ՝ գեղագիտական ընդմիջումներով իրականությունը ինտեգրել աշխատանքիս մեջ, որպեսզի ներկան գերադրվի անցյալին»,- ասաց հեղինակը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ընդգծեց, որ այս ցուցադրության կազմակերպումը բոլոր հայերի համար կարևոր իրադարձություն է:

«Այս ցուցադրությունը լուսանկարչի 30 տարվա մեծ աշխատանքի արդյունք է: Մյուս կողմից էլ նա փորձել է ցույց տալ հայի հիշողության հետքերը՝ տանելով մի մեծ աշխարհագրական հետագիծ, որը ցույց է տալիս նկարների միջոցով: Նշեմ, որ, երբ գալիս էի Հայաստան, ինձ մոտ ունեի Անտուան Ագուջյանի գործերից մեկը, որը ինձ համար շատ կարևոր դեր էր կատարում Հայաստանը ճանաչելու  ու բացահայտելու համար: Այս լուսանկարները իրենց մեջ արտահայտում են կորուստ, բայց միևնույն ժամանակ ցույց են տալիս հայ հիշողության կենդանի լինելը»,-ասաց դեսպանը:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ այս 30 տարվա աշխատանքներում  Անտուան Ագուջյանը անտեսանելին դարձրել է տեսանելի:

«Նա շատ հաճախ գնում է թեժ կետեր և լուսանկարում է այնպիսի կադրեր ու մարդկանց, որոնք շատ հաճախ աշխարհը չի ցանկանում տեսնել: Մասնագիտական կարողություներից զատ՝ Անտուանի մարդասիրական  կողմն եմ ուզում ընդգծել, շատ հետաքրքիր է, որ նա մինչ օրս պահում է կապն այն մարդկանց հետ, ում լուսանկարել է: Ճիշտ է՝ Անտուան Ագուջյանի այս ցուցահանդեսն առաջինն է վերջին 30 տարվա մեջ, բայց վստահ եմ, որ չի լինի վերջինը»,- ասաց Քրիստինա Ազնավուրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]