1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իռլանդիայի դեմ պետք է գրագետ և թիմային խաղ ցույց տանք. Խոակին Կապառոս

Իռլանդիայի դեմ պետք է գրագետ և թիմային խաղ ցույց տանք. Խոակին Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ ազգային ընտրանու ֆուտբոլիստները մոտիվացված են Իռլանդիայի դեմ խաղից առաջ:

«Ֆուտբոլիստները մեծ վստահություն են ձեռք բերեցին, երբ մենք C ենթախմբից բարձրացանք B ենթախումբ: Մենք գիտակցում ենք այն բարդությունը, որը կա այս խմբում: Հավատում ենք մեր ուժերին: Կփորձենք լավ խաղ ցույց տալ առաջիկա հանդիպմանը: Բարձր մակարդակի ֆուտբոլ ենք ցույց տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Կապառոսի խոսքով` Հայաստանի ընտրանին մոտիվացված է, քանի որ ֆուտբոլիստները նվիրված են իրենց երկրին  և մեծ սպասելիքներ ունեն Իռլանդիայի դեմ խաղից:

«Իռլանդիայի հավաքականը լավն է: Նրանք իրենց կազմում ունեն Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Նրանց հարգում ենք, սակայն մենք էլ մեր ֆուտբոլային առաքինություններն ունենք: Իռլանդիայի դեմ պետք է գրագետ և թիմային խաղ ցույց տանք: Մեզ համար ճոխություն է հանդես գալ B ենթախմբում: Իսկ ինչ վերաբերում է խանդավառությանն, ապա ոչ մեկի չենք զիջում»,-ասաց նա:

Իսպանացի մասնագետը խոսեց նաև իր հնարավոր հրաժարականի մասին՝ առանձնացնելով, որ Իսպանիայում ֆուտբոլային աշխարհը հարգում է ստորագրված պայմանագիրը և ինքը չի հեռանա մինչ պայմանագրի ավարտը:

Հունիսի 4-ին ժամը 17:00-ին ՝ Երևանում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]