Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Աթենա Մանուկյանը ներկայացրել է «Լոկա» երգի տեսահոլովակը

Աթենա Մանուկյանը ներկայացրել է «Լոկա» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը համագործակցել է 6ix9ine-ի պրոդյուսեր Limitless-ի հետ։ «Լոկան» արտիստի առաջին իսպաներեն-հունարեն երգն է։

«Այն կյանքի բարդության, բայց նաև խենթության մասին է: Տառապանքին հաջորդում է ծիծաղը։ Վիրավորանքին հաջորդում է երջանկությունը։ Բարձրանալու համար պետք է ընկնել: Կյանքը չափազանց կարճ է սահմանափակումների համար: Խենթություններ արեք։ Կյանքը խենթությունների համար է, դու էլ ես խենթ»,- ասում է Աթենա Մանուկյանը։

Երգի երաժշտության հեղինակներն են Աթենա Մանուկյանը և Limitless-ը։ Վիկտորիա Օրֆանուդակին և Աթենա Մանուկյանը գրել են խոսքերը։ DJ Paco-ն վոկալ պրոդաքշնի հեղինակն է։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]