Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

ՀՀ վարչապետը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին. Նշվում է Թագուհու գահակալման Պլատինե հոբելյանը

ՀՀ վարչապետը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին. Նշվում է Թագուհու գահակալման Պլատինե հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա և նրա գահակալման Պլատինե հոբելյանի առթիվ:

Այս տարին խորհրդանշական է նաև հայ-բրիտանական հարաբերությունների համար, քանի որ 30 տարի առաջ մենք սկիզբ դրեցինք հայ-բրիտանական միջպետական հարաբերություններին՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները և բարձր է գնահատում Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]