Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը 

Գյումրիում նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը 

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա խորհրդով պայմանավորված, հունիսի 5-ին Գյումրու դպրոցներում իրականացվեց  ծառատունկ ու բարեկարգում: Ինչպես տեղեկացնում  է  «Արմենպրես»-ը՝ «Հայկական Կարիտաս»-ը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի շրջանակներում, Գյումրու թիվ 20, 23  և 30 դպրոցների հետ համագործակցության արդյունքում դպրոցներին տրամադրել է դեկորատիվ ծառեր և վարդի թփեր:

«Շրջակա միջավայրի պահպանությունը բոլորիս խնդիրն է: Հատկապես կարևոր է, երբ դպրոցահասակներն են հոգ տանում իրենց շրջակա միջավայրի մասին: Կրթված սերունդը կօգնի, որպեսզի մենք ունենանք ավելի լավ միջավայր: Կարևոր է նաև այն, որ երեխաները ոչ միայն  բարեկարգեն իրենց տան ու դպրոցի բակը, չաղտոտեն, իրենց ձեռքերով տնկեն ծառերը, այլ նաև հոգ տանեն յուրաքանչյուր ծաղկի ու թփի համար. հենց դա է պատճառը, որ, թիրախավորելով դպրոցները, աշխատանքներն իրականացրեցինք դպրոցների բակերում՝ ներգրավելով ծնողներին, ուսուցիչներին և աշակերտներին»,- նշեց ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ օրվա խորհրդով պայմանավորված դպրոցներին տրամադրվել է 16 դրախտանոճի և 300 վարդի թուփ:

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը:
Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ Կարիտաս Գերմանիայի և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]