Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Ֆրանսիայի ոստիկանապետերը համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանի և Ֆրանսիայի ոստիկանապետերը համագործակցությունը խորացնելու 
պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ, հունիսի 2-3-ը աշխատանքային այցով գտնվել է  Փարիզում: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության պատվիրակությանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոյը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանն ու կառուցվածքային փոփոխություններին վերաբերող։ Վահե Ղազարյանը նաև շնորհակալություն հայտնեց վերջին տարիներին ՀՀ ոստիկանության ծառայողների համար հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներում Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոն ևս կարևորել է երկու երկրների միջև հաստատված բարեկամական և աշխատանքային կապերը՝ մասնավորապես ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել և զարգացնել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը գլխավոր կոմիսար, Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետին հրավիրեց Հայաստան»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ այցի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության հանրային անվտանգության կենտրոնական վարչությունում, որտեղ ներկայացվել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (այդ թվում և համացանցի միջոցով), կիբեռհանցավորության, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական անվտանգության պահպանման ուղղություններով իրականացվող աշխատանքները:
Ֆրանսիայի Ազգային ոստիկանության անվտանգության գծով միջազգային համագործակցության վարչությունում ներկայացվել են եվրոպական ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները։

Աղբյուրի՝ տեղեկացմամբ՝ նպատակ ունենալով ծանոթացնել Ֆրանսիայի ոստիկանական տարածքային բաժանմունքներում իրականացվող աշխատանքներին՝ ՀՀ ոստիկանության պատվիրակության համար այց է կազմակերպվել նաև Փարիզի 13-րդ թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ կոմիսարիատ, որտեղ ներկայացվել են հանցագործությունների մասին, այդ թվում և էլեկտրոնային տարբերակով հաղորդում ընդունելու, դեպքի վայր մեկնելու, արձանագրություն կազմելու, հանցավորության վիճակագրության վարման կարգը։ Հնարավորություն է ընձեռվել այցելել նաև բաժանմունքում գործող ձերբակալվածների պահման վայր և ծանոթանալ գործող պայմաններին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]