Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկան երեխաների համար

Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկան երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է «Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց»՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքները, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել ու ուղղորդել մասնակիցներին՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։

Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած դարձնելու համար երեխաներն ունենալու են նաև «soft training»-ներ, խաղեր, այցելություններ ՏՏ և դիզայնի ընկերություններ։

«Ամառային դպրոց» ծրագրի դասընթացների հղումներն են՝ «Coding for Kids (8-11)» https://bit.ly/3l9fHoE, «Web for Teens (12-16)» https://bit.ly/3yAWq7t, «Graphic design for Teens (12-16)» https://bit.ly/3FINNcy:

Մանրամասների համար զանգահարել (+374 93) 55 68 10, (+37499) 55 68 10, (+374 41) 55 68 16, (+374 10) 55 68 10 հեռախոսահամարներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]