1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին

Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն (նստավայրը` Աթենք) հունիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում Հունասըանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Ալբանիայի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

«Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ մոտ ապագայում հայ-ալբանական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի, կդրվեն երկկողմ իրավապայմանագրային դաշտի հիմքերը: Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա ներուժի կիրառումը։ Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Ալբանիայի մայրաքաղաքում «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն իր ուրույն դերակատարությունն ունի` ինչպես երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, այնպես էլ երկու երկրների երիտասարդության, ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափում առկա փոխադարձ աջակցությունը։

Նշվում է, որ նախագահ Իլիր Մետան հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Ալբանիայում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Ալբանիայի նախագահը նաև կարևորել է Ալբանիայի հայ համայնքի դերը` երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]