Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ. Կապառոսը` Շոտլանդիայի ընտրանու մասին

Մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ. Կապառոսը` Շոտլանդիայի ընտրանու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիային ուժեղ ընտրանի է համարում: «Այժմ մրցաշարային աղյուսակին պետք չէ ուշադրություն դարձնել: Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է: Գիտենք, որ մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են: Բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախախաղային ասուլիս ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Իսպանացի մասնագետը շոտլանդական թիմում առանձնացնում է թիմային խաղը և բարձրակարգի ֆուտբոլիստների առկայությունը:

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասին՝ նա ասաց. ««Ոչ միայն Սպերցյանն է հայկական ֆուտբոլի ապագան, այլ նաև Արթուրը, Վահանը, Ստյոպան»: 

Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին:Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]