Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի են EMERGE 2022 համաժողովի ստարտափների մրցույթի հաղթողների անունները

Հայտնի են EMERGE 2022 համաժողովի ստարտափների մրցույթի հաղթողների 
անունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: EMERGE 2022-ը պաշտոնապես հայտարարել է այս տարվա իրենց մրցույթի հաղթողների անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Բալթյան երկրներից մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստարտափները Amazon Web Services-ից (AWS) ստացել են 5000 դոլար, իսկ Anania-ն և OxygenTech-ը Fourth Ventures-ը նրանց պարգևատրեցին 1597 դոլարով։

Այս տարի համաժողովը տեղի ունեցավ հունիսի 1-ից 2-ը Երևանում։ Կար գրեթե 3000 մասնակից՝ ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:

EMERGE Challenge մրցույթն անցկացվում է 2018 թվականից, երբ հիմնադրվեց EMERGE համաժողովը։ Այս տարի EMERGE-ին ներկա էին 250-ից ավել ստարտափներ, իսկ նրանցից մոտ 140-ը մասնակցեցին ոլորտային pitching մրցույթին: Հաղթողները որոշվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝ աշխատանքային պրոտոտիպ (միայն deeptech/hardware startup-ների համար), ներգրավում (օգտատերեր/հաճախորդներ), տարբեր երկրներում հասանելիություն և նախորդ 5 տարում մինչև 5 մլն եվրո ստացված ֆինանսավորում։ Ի դեպ, մրցող ստարտափները կարող էին գործել ցանկացած վայրում, սակայն նրանց հիմնադիրները պետք է ծագումով լինեին Նոր Արևելքի տարածաշրջանից:

Մրցույթի հաղթողները ընտրվել են 9 անվանակարգերում․

HealthTech Way2AR (Հայաստան)․ բժշկական տվյալները AR/VR տեխնոլոգիայի միջոցով տեսանելի է դարձնում դեղագործական մարքեթինգի, բժիշկների կրթության և հիվանդների բուժման համար։

EdTech LiveBoard (ԱՄՆ)՝ ինտերակտիվ գրատախտակ առցանց ուսուցման համար:

DeepTech. OxygenTech (Մեծ Բրիտանիա)՝ իրական ժամանակում AI-ի վրա հիմնված ռենտգենային դասակարգիչ։

B2C և Marketplaces. Brickit (ԱՄՆ)՝ հավելված, որն օգնում է Lego-ի առկա մասերից կառուցել նոր առարկաներ։

B2B. Anania (ԱՄՆ)՝ AI-ի վրա աշխատող ինքնասպասարկման վերլուծական հարթակ, որը թույլ է տալիս վերլուծական հարցեր տալ պարզ անգլերենով և ակնթարթորեն ստանալ պատասխաններ:

E-commerce CopyMonkey (Լատվիա)՝ SaaS, որն օգնում է Amazon-ում վաճառք իրականացնողներին ստեղծելու պրոդուկտների օպտիմիզացված բովանդակություն AI-ի միջոցով։

FinTech. Enty (Էստոնիա)՝ մեկ կառավարման վահանակ՝ գրասենյակային բոլոր մեխանիկական գործառնությունների համար։

HRTech. HintEd (ԱՄՆ)՝ հարթակ, որն օգնում է ընկերություններին բարձրացնելու իրենց արտադրողականությունը՝ արդյունավետ դարձնելով ընկերություններում ծրագրավորողների ուսուցումը։

Creative Tech և Marketing Tech NeuroDub (Նիդերլանդներ)՝ տեխնոլոգիա, որը ավտոմատ ձայնային թարգմանություն է անում տեսանյութի բովանդակությունը։

Բացի հիմնական մրցանակից՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները AWS Startup Business Development-ից ստացան մենթորության, ինչպես նաև, իրենց ոլորտին համապատասխան, վենչուրային կապիտալներին կամ Amazon-ի բաժիններին ( Amazon Pay, Amazon Devices, Amazon Alexa, Amazon Prime և այլն) ներկայացում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]