Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը կժամանի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը հունիսի 8-ից 9-ը կլինի Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]