1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտակ Բեգլարյանը հրավիրել է խորհրդակցություն՝ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման թեմայով

Արտակ Բեգլարյանը հրավիրել է խորհրդակցություն՝ բարձրագույն կրթության 
համակարգի բարեփոխման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 8-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներին ու լուծումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՀՀ առաջատար ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների մասնագիտական խումբ է ձևավորվել, որը կաջակցի Արցախում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծմանն ու բարեփոխումների իրականացմանը: Երեկ և այսօր արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել՝ նաև Հանրապետության նախագահի մոտ: Համոզված եմ, որ առկա է բավականին ներուժ՝ կրթության ոլորտում որակական փոփոխությունների կյանքի կոչման համար՝ միջազգային լավագույն փորձին և մեր տեղական առանձնահատկություններին համապատասխան»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության որակի ապահովման, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանն ու մրցունակ կրթահամակարգ ձևավորելու և մի շարք այլ հարցերի:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդականներ, ՀՀ և Արցախի բարձրագույն ուսումնական մի շարք հաստատությունների ղեկավարներ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]