Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Podcast-ՍոցUp. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից

Podcast-ՍոցUp. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական 
տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։

Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ ծրագրից օգտվելու առաջնահերթությունը տրված է գյուղական համայնքներին,որոնք սահմանամերձ են: «Ծրագրի շահառու կարող է դառնալ այն քաղաքացին, որը դիմում է մեր տարածքային գրասենյակ և ստանում է գործազուրկի կարգավիճակ և ունի արդեն սոցիալական աջակցության որևէ կարգավիճակ,կամ ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է: Հաջորդիվ տարածքային գրասենյակն արդեն սկսում է գործընթացը»,-ասաց նա:

Սարգսյանն ասաց, որ  աշխատանքի պլան է կազմվում շահառուի հետ և համապատասխան գումար է նախանշվում: Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ:

«Ծրագրի բուն նպատակն է  մարդկանց օժանդակել զբաղվել հողագործությամբ, ինչի արդյունքում մարդիկ եկամտի աղբյուր կունենան»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այս ծրագիրն իրականացվել է դեռևս 2016 թվականին, ապա 2020, 2021 թվականներին: «Սա այն եզակի ծրագրերից է, որը բավական բարձր արդյունքներ է գրանցել,ունի մեծ պահանջարկ: Անցյալ տարի նախատեսել էինք 764 հոգու համար իրականացնել ծրագիրը, բայց իրականացրել ենք 1076-ի համար: Պետությունը պատրաստակամ է ֆինանսավորելու»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս տարվա համար 716 շահառուի համար է նախատեսված ծրագիրը:

Ռուբեն Սարգսյանն ասաց նաև,որ 2022 թվականին  ծրագրի շահառուների խմբում ընդգրկվել են նաև ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայության պարտականություն կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները:

Ծրագրի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

 

Հեղինակ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]