Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում հունիսի 10-ին տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր՝ հունիսի 9-ին, երկկողմ ձևաչափով հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ-ում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Իր ելույթում Սերգեյ Լավրովը, գոհունակություն հայտնելով իր հայաստանցի պաշտոնակցի հետ արդյունավետ հանդիպման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:

Իր խոսքի վերջում Ռուսաստանի արտգործնախարարը նաև հրավիրեց Հայաստանի արտգործնախարարին այցելել Ռուսաստանի Դաշնություն հերթական այցով՝ շեշտելով, որ ռուսական կողմն ուրախ կլինի տեսնելու Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի ցանկացած անկյունում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը հրավերի համար:

Նախորդ անգամ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել 2022 թ. ապրիլի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ-ն և ՌԴ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ԽՍՀՄ փլուզումից ամիսներ անց՝ 1992 թ. ապրիլի 3-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]