Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը քննարկել են համահայկական և համայնքային հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը 
քննարկել են համահայկական և համայնքային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:

Կողմերը քննարկել են համահայկական և համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը և այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am