Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի երևանյան նիստի օրակարգը

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի երևանյան նիստի 
օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգը մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը: 

Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:  

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]