Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթներ

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է տեխնոլոգիական 5 ուղղություններով 
դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2022 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ հինգ ուղղություններով՝ տեխնոլոգիական ձեռներեցություն, ինժեներություն տպասալիկների արտադրություն), կիբեռանվտանգություն, բլոկչեյն (Blockchain), արհեստական բանականություն։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280,000,000 (երկու հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ:

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 24-ը:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=737»,- ասվում է հայտրարության մեջ։

Նշվում է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 1000 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված դասընթացներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]