1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Podcast-Հարց բժշկին. Երբ խալը սկսում է իր տեսքը փոխել, դա արդեն ահազանգ է, որ այն վերափոխվում է չարորակ ուռուցքի

Podcast-Հարց բժշկին. Երբ խալը սկսում է իր տեսքը փոխել, դա արդեն ահազանգ է, որ 
այն վերափոխվում է չարորակ ուռուցքի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած խալ, երբ սկսում է իր տեսքը փոխել, տեղի է ունենում  չափի, գույնի փոփոխություն, առաջանում են վերքեր, արնահոսություն, ապա դրանք արդեն ահազանգ են, որ խալը վերափոխվում է չարորակ ուռուցքի՝ մելանոմայի. այն բավականին ագրեսիվ ուռուցք է, որի կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժումը:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի վարիչ, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանի հետ անդրադարձել ենք  խալերի տեսակներին, հնարավոր վտանգներին: Ինչպես նաև խոսել ենք արևի ճառագայթներից հնարավոր վնասներին և դրանց կանխարգելմանը:

Մասնագետը նշեց, որ ճիշտ է, երբ խալեր ունեցողները ժամանակ առ ժամանակ ինքնազննություն կատարեն և ցանկացած փոփոխության դեպքում դիմեն համապատասխան մասնագետի, ով անհրաժեշտ ստուգումներից հետո կորոշի խալի վտանգավոր լինել կամ չլինելը:

Անդրադառնալով արևի ճառագայթների՝ ուլտրաֆիոլետի դրական և բացասական  ազդեցությանը՝ մասնագետը շեշտեց, որ առավոտյան 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում արևի ճառագայթներն ունեն վնասակար ազդեցություն, իսկ մնացած ժամերին հակառակը:

 «Իմ նշած ժամանակահատվածում արևի ճառագայթները ոչ միայն վնասակար են մաշկի խալերին, առաջացած մելանոմաներին, այլ նաև, մաշկի  քաղցկեղի առաջացման առաջին պատճառներից մեկը հենց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Արևի ճառագայթներից բացի, մաշկի համար բացասական ազդեցություն ունեն նաև արհեստական արևայրուքի սարքերը՝ սոլյարիները: Արդեն ապացուցված է, որ սոլյարիները մաշկի վրա բացասական  ազդեցություն ունեն, քանի որ այն համարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուր: Այն կարող է պատճառ հանդիսանալ նույն մելանոմաների և մաշկի քաղցկեղի առաջացման համար»,- ասաց բժիշկ Հակոբյանը:

Մասնագետը շեշտեց, որ պետք է շատ ուշադիր լինել և մաշկային ցանկացած փոփոխության դեպքում արագ դիմել մասնագետին:

Ո՞ր խալերն են ցուցված հեռացնելու համար, խալերի առկայության ո՞ր քանակությունն է համարվում վտանգավոր և ի՞նչ կանխարգելիչ հնարավորություններ կան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այս և այլ մանրամասներին  առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]