Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է. Արցախի ՄԻՊ

Շահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած 
կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհետ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։

«Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- Արցախի մադու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ պատմում են ականատեսները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ, շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։

«Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանությունները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։

Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]