Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալն աճել է 203%-ով. ՀՖԲ

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր 
ծավալն աճել է 203%-ով. ՀՖԲ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 2022-ի մայիսի ամփոփ տվյալները 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ֆոնդային բորսայից՝ տեղեկացնելով, որ մայիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ:

«Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը մայիսին կազմել է ավելի քան 16,7  մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի մայիսի համեմատ գրանցելով 203% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 77 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի մայիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 486.8 մլրդ դրամ, որը 4.6%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան ավելի քան 3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 272 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 104։

Ըստ աղբյուրի՝ ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի մայիսի համապատասխան  ցուցանիշը 28%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 35 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  57%-ով՝ հասնելով 250.4 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 80 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները՝ այստեղ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]