N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները կատարել են ուսումնամարտական խնդիրները
21:59, 13 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 13-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի տարածք՝ զբաղեցրած մարտական դիրքեր, շենք-շինություններ և հրամանատարական կետեր ներթափանցման անհատական ու խմբային հատուկ գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում