Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի ԽՎ անդամները Ստամբուլում քննարկում են առկա մարտահրավերները

ՆԱՏՕ-ի ԽՎ անդամները Ստամբուլում քննարկում են առկա մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստամբուլում հունիսի 14-ին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ)  Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի հարցերով ժամանակավոր խմբի համատեղ նիստը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Օսման Աշքին Բակը «Թուրքիայի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով նիստի մեկնարկից առաջ դիմել է հանդիպման մասնակիցներին։

Բաքը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով աշխարհում բարձրացել է նաև սպառնալիքների մակարդակը։

«Թուրքիան հստակ դիրքորոշում է հայտնել: Մեր երկիրը մարդասիրական օգնություն է ուղարկել այդ տարածաշրջան։ Ուկրաինա է առաքվել բարձր տեխնոլոգիական արտադրանք: Այս ապրանքները արդյունավետորեն օգտագործվում են պատերազմում՝ փոխելով հավասարակշռությունը հօգուտ Ուկրաինայի։ Թուրքիան Ուկրաինայում տեղի ունեցողը հստակ որակել է որպես պատերազմ՝ անմիջապես հայտարարելով Մոնտրոյի կոնվենցիայի պահանջներին համապատասխանելու մասին։ Թուրքիան պատրաստ է կատարել այս կոնվենցիայով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Անկարան վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,- ասել է նա

Նրա խոսքով, Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը նպաստում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի խթանմանը։

Միաժամանակ նա նշել է, որ Անկարայի համար կարևոր է Թուրքիայի յուրաքանչյուր դաշնակցի անվտանգությունը։

«Այսօրվա միջոցառումը կարևոր հնարավորություն է։ Մենք կքննարկենք ՆԱՏՕ-ի արևելյան թևի զարգացումները։ Մասնակիցները կտեղեկանան վերջին գործընթացների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին»,- հավելել է  նա։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]