Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները

Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական 
քննության թեստերի պատասխանները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի դիմորդները հունիսի 14-ին ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, որը հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռու մարզում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  ընդհանուր առմամբ գործել են քննական 35 կենտրոններ, որոնցից 9-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում:

««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տևել է 3 ժամ, ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն արդեն հրապարակել է: Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, այսինքն՝ հունիսի 19-ին:

Դիմորդների ստացած միավորները փակցվելու են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին: Արդյունքների բողոքարկումը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 09:00-18:00-ն, այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միասնական հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին. դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։

Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]