1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման 
աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում հունիսի 14-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով տեղաբաշխման աճուրդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆոնդային բորսայից, պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35,3 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 41%-ով։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.9690%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 9.25%:

Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարելի է մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։

Աճուրդների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժնում։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]