Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է երկրում կապիկի ծաղիկի առաջին հաստատված դեպքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդն ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև, և համապատասխան բուժման կուրս անցնելուց հետո շուտով լքել է բուժհաստատությունը:

Գործակալության տվյալներով՝ հիվանդը Վրաստան է վերադարձել Եվրոպայում ճամփորդելուց հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն  է հրավիրելու՝ գնահատելու կապիկի ծաղկի բռնկման համաշխարհային վտանգը։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 23-ին։

Ռուսաստանն արդեն մշակել է առաջարկություններ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությունում կապիկի ծաղկի առաջացման և տարածման կանխարգելմանը։ Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տվել ուժեղացնել միջոցառումները՝ հիվանդության ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերելու համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]