Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հունաստանում ՀՀ դեսպանն Ատիկայի նահանգապետի հետ հանդիպմանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության զարգացումը

Հունաստանում ՀՀ դեսպանն Ատիկայի նահանգապետի հետ հանդիպմանը կարևորել է 
ապակենտրոնացված համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունիսի 15-ին հանդիպել է Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման սկզբում Ատիկայի նահանգապետը, ողջունելով դեսպան Մկրտչյանին, անդրադարձել է երկու երկրների և ժողովուրդների բարեկամական կապերին, ընդհանուր պատմությանը և մարտահրավերներին` կարևորելով համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է երկու ժողովուրդների կապերին, երկրների միջև հարաբերություններին և այդ համատեքստում կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությունը, հատկապես` տնտեսության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ քաղաքական բարձր մակարդակով շփումների հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը՝ մարզերի մակարդակով փոխգործակցությունն ու այդ համատեքստում կարևորել փոխադարձ այցելությունները:

Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ատիկայի նահանգապետին ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին աջակցելու համար:

Նշվում է, որ Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսն ընդգծել է հունահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-հունական հարաբերություններն առավել ամրապնդելու հարցում:

Կողմերը քննարկել են Հայաստանի զբոսաշրջային վայրերը, ինչպես նաև հայկական արտադրանքը Հունաստանում առավել արդյունավետ ներկայացնելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]