1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Podcast-ՍոցUp. Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում

Podcast-ՍոցUp. Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է  ստանում 61 
խնամատար ընտանիքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է  ստանում 61 խնամատար ընտանիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ անձը, ով ցանկանում է իրականացնել խնամակալություն, պետք է դիմի մարզի դեպքում մարզպետարան, Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարան: Բոլոր պահանջներին բավարարելու դեպքում անձի փաստաթղթերն ուղարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և արդեն կենտրոնացված հաշվառումից հետո նախարարության կողմից վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում:  Սերտիֆիկատ ստանալուց հետո անձը նոր խնամատար ծնող կարող է դառնալ:

«Բացի ընդհանուր խնամատարությունից, ունենք նաև մասնագիտացված խնամատարություն, որի պարագայում խնամատար ծնողն իր ընտանիք է վերցնում հաշմանդամություն ունեցող երեխա: Այդպիսի 7 երեխաներ խնամք են ստանում հինգ ընտանիքներում»,-ասաց նա՝ հավելելով, որ խնամատարությունը վճարովի աշխատանք է, և խնամատարությանն ուղղված ժամանակահատվածը համարվում է աշխատանքային ստաժ կենսաթոշակի անցնելու ժամանակ:

«Խնամատարություն իրականացնող անձը ստանում է 130 հազար դրամ: Հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում գումարը 30 տոկոս ավելի է ստացվում: Խնամատար ընտանիք դառնալու համար դիմող ամենաակտիվ մարզը Լոռին և  Երևանն են, ամենապասիվը՝ Վայոց ձորի մարզը»,-ասաց նա:

Քրիստինա Հովհաննիսյանը հավելեց, որ նախընտրելի է, որ երեխան մեծանա ընտանիքում և եթե դա հնարավոր չէ, խնամատարությունը լավագույն ինստիտուտներից է, որ պետք է զարգացնել:

Խնամատարության ինստիտուտի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

 

Հեղինակ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]