Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յուրի Սաքունցը ատամներով քաշել է հրշեջ-փրկարարական երկու մեքենա՝ հավակնելով Գինեսի ռեկորդի

Յուրի Սաքունցը ատամներով քաշել է հրշեջ-փրկարարական երկու մեքենա՝ հավակնելով 
Գինեսի ռեկորդի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը հավակնում է Գինեսի նոր ռեկորդի։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը,Սաքունցը ատամներով քաշեց ընդհանուր 37.5 տոննա  քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա:

«Գինեսի հանձնաժողովից ստացել էի թույլտվություն, որ այս ռեկորդը սահմանեի: Հիմա տեսանյութերը կուղարկենք Լոնդոն՝ Գինեսի ռեկորդի հանձնաժողով, որպեսզի հաստատվի նրանց կողմից, կուղարկենք նաև համաշխարհային ռեկորդների տարբեր ասոցիացիաներ: Նշեմ, որ արդեն Հայաստանում լույս է տեսել համաշխարհային ռեկորդների «Սաքունց» գիրքը, որտեղ գրանցված են աշխարհի տարբեր ռեկորդակիրներ»,- ասաց Սաքունցը:

Նա նշեց, որ մինչ այս՝ 3 տարի առաջ, ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող մեկ մեքենա:

«Մեկ ամսից քաշելու եմ ուղղաթիռ՝ ճկույթով»,- հավելեց Սաքունցը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]