Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

«Հարութ Փամբուկչյան 70/2». Երևանում կկայանա Ձախ Հարութի մենահամերգը

«Հարութ Փամբուկչյան 70/2». Երևանում կկայանա Ձախ Հարութի մենահամերգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը նշել է, որ համերգը նախատեսված էր դեռևս 2020 թվականին՝ Հարութ Փամբուկչյանի 70-ամյակի առթիվ, բայց համաճարակի, պատերազմի շրջանում անկարելի էր այն իրականացնել։

«2020 թվականին տոմսերի մեծ մասը վաճառվել էր, և այսօր համերգն իրականացվում է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են, այսքան ժամանակ պահել են տոմսերը և համբերատար սպասել։ Մեզ համար անչափ կարևոր է ազնիվ գործունեությունը։ Համերգի ընթացքում լինելու են բազմաթիվ պարային ծրագրեր, ինչպես նաև անակնկալ դուետ, որի մասին չեմ ցանկանում հիմա չակերտները բացել։ Հնչելու են հայրենասիրական և հաղթական երգեր՝ նվերված մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և ովքեր ապրում են հիմա մեր կողքին»,-ընդգծել է Խաչիկ Եղոյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]