1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Սթարմուս» փառատոնը Երևանում կհյուրընկալի նաև շուրջ 100 պատանիների ու երեխաների Արցախից

«Սթարմուս» փառատոնը Երևանում կհյուրընկալի նաև շուրջ 100 պատանիների ու 
երեխաների Արցախից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվելիք «Սթարմուս» փառատոնին Արցախից կհյուրընկալվեն շուրջ 100 երեխաներ և պատանիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  մամուլի ասուլիսի ընթացքում  նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:

«Նախատեսում ենք նաև, որ Արցախից մոտ 100 երեխաներ և պատանիներ մասնակցություն կունենան փառատոնին»,- նշեց աստղաֆիզիկոսը:

Իսրայելյանի գնահատմամբ՝ Հայաստանում փառատոնի անցկացումը կօգնի մարդկանց դուրս գալ դեպրեսիվ վիճակից:  

«Լիահույս եմ, որ «Սթարմուս»-ը նաև լրահոսի որոշակի  փոփոխություն կբերի: Մեդիան կարող է տրամադրել ժամանակի 30 տոկոսը, որպեսզի երիտասարդությանը ոգեշնչի գիտությամբ և կրթությամբ»,-նշեց Իսրայելյանը:

Իսրայելյանի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է փառատոնն առավելագույնս հասանելի դարձնել երիտասարդությանը, հասարակության ամենալայն շրջանակներին: Ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր  700 եվրոյի՝ հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավոր նվազագույն մատչելի գին՝ 25,000 դրամ, ուսանողների համար այն կզեղչվի և կդառնա 20,000 դրամ:

Նա հայտնեց, որ փառատոնից հետո մտադիր են Հայաստանի որոշ դպրոցներ ապահովել սիրողական աստղադիտակներով: 

Փառատոնի ընթացքում Հայաստան կբերվի նաև շարժական աստղացուցարան՝ նախատեսված 100 հոգու համար: Այն Երևանում կլինի փառատոնի անցկացման  օրերին:

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։

Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne),  Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]