Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանում չեղարկում են դիմակների պարտադիր կրումը հասարակական տրանսպորտում

Վրաստանում չեղարկում են դիմակների պարտադիր կրումը հասարակական տրանսպորտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հասարակական տրանսպորտում դիմակներ կրելը ոչ պարտադիր կդառնա հունիսի 20-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել Է առողջապահության փոխնախարար Թամար Գանբունիան:

Նման որոշում ընդունելու համար հիմք Է դարձել Վրաստանի համաճարակաբանական կայուն վիճակը: Կորոնավիրուսով ախտահարման դեպքերը սկսել են կտրուկ կրճատվել փետրվարից:

«Դիմակներ կրելու հանձնարարականը պահպանելը կարեւոր Է այն մարդկանց համար, որոնք ունեն խրոնիկական հիվանդություններ: Դիմակներ կրելը պարտադիր Է կմնա միայն բուժհաստատություններում»,-ասել Է Գաբունիան:

Պարտադիր դիմակային ռեժիմը ինչպես հաստատություններում, այնպես Էլ դրսում Վրաստանում գործարկվել 2020 թվականի նոյեմբերից: Դրսում դիմակներից հրաժարվելը թույլատրել Էին 2021 թվականի հունիսին, բայց կարճ ժամանակով:

Նախազգուշական միջոցառումները կրկին խստացվել են օգոստոսին՝ համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման պատճառով: Դրսում դիմակներ կրելու պահանջը կրկին չեղարկել են 2022 թվականի մարտի 28-ից: Այսպիսով Վրաստանում գործնականորեն հանվում են բոլոր քովիդ-սահմանափակումները:

Նախօրյակին օտարերկրացիներին թույլ են տվել երկիր մուտք գործել առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի եւ ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի: Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը գրանցվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: Երկիրը վերապրել Է կորոնավիրուսի վեց ալիք:

Անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանում հայտնաբերվել Է «օմիկրոն» նոր շտամով վարակման առաջին դեպքը: Համավարակի սկզբից ի վեր գրանցվել Է կորոնավիրուսով ախտահարման 1,6 միլիոնից ավելի դեպք, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]