Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՀ-ն Վրաստանի համար հաստատել Է 280 միլիոն դոլարի չափով ծրագիրը

ԱՄՀ-ն Վրաստանի համար հաստատել Է 280 միլիոն դոլարի չափով ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Վրաստանի համար հաստատել Է տնտեսության օժանդակման ծրագիրը՝ 280 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված Է հունիսի 16-ին Facebook-ում Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել Է Վրաստանի համար նոր ծրագիրը՝ 280 միլիոն դոնլարի ծավալով: Դա ֆինանսական միջոց Է, այպես կոչված բուֆերային գումար, որն անհրաժեշտության դեպքում կյուրացվի եւ ներկայացնում Է ապահովագրության մեխանիզմ մեր տնտեսության համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ծրագրի նպատակն Է ֆիսկալ բուֆերի վերականգնումը, գնաճի կրճատումը եւ արտաքին սպառնալիքների նկատմամբ խոցելիության նազեցումը, ֆինանսական հատվածի կայունության պահպանումը, ինչպես նաեւ ավելի արագ եւ ներառական տնտեսական աճի ապահովումը, հավելել են գերատեսչությունում: Նոր ծրագիրը եռամյա Է: Այն ԱՄՀ-ի հետ համաձայնեցվել Է տակավին ընթացիկ տարվա ապրիլին:

Նոր ծրագրում արտացոլված են այն բոլոր կառուցվածքային բարենորոգումները, որոնք Վրաստանը ներկայացրել Է պետական ձեռնարկությունների կառավարման, աշխատանքի շուկայի զարգացման, աշխատանքի տեղավորման եւ կրթության մասով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]