Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապագա հայ դիվանագետները մարդու իրավունքների վերաբերյալ խորը գիտելիքներ են ստացել ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում

Ապագա հայ դիվանագետները մարդու իրավունքների վերաբերյալ խորը գիտելիքներ 
են ստացել ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիվանագիտական դպրոցը, Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Խաղաղության համալսարանի (UPEACE) հետ համագործակցությամբ առաջին անգամ ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում «Բազմակողմ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցում» խորագրով վերապատրաստում է կազմակերպել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մայիսի 23-24-ը տեղի ունեցած վերապատրաստումը Բրյուսելում և Ստրասբուրգում եվրոպական ինստիտուտների նախաձեռնած երկարատև ու հարուստ կրթական ծրագրի մասն էր: Տարբեր քննարկումների ու սեմինարների շրջանակում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ու փորձագետներն ապագա դիվանագետների հետ կիսվել են նախորդ տարիներին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի զարգացրած առաջատար փորձով:

Մարդու իրավունքների խորհրդի նախագահը, ՄԱԿ-ի գրադարանի տնօրենը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի համապատասխան մասնաճյուղերի ղեկավարները Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել են տարբեր նորմատիվ-իրավական ակտերը: Ապագա հայ դիվանագետները խորը գիտելիքներ և գործնական փորձառություն ստացան պայմանագրային մարմինների համակարգի, հատուկ ընթացակարգերի և տնտեսական, սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչը շատ օգտակար կլինի հետագայում հաջող կիրառելու տեսանկյունից:

Խաղաղության համալսարանի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարարության այս նախաձեռնությունը կարևոր փորձառություն է կրթության և դիվանագիտության ոլորտում:

ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Խաղաղության համալսարանի դեսպան և մշտական դիտորդ Դեյվիդ Ֆերնանդես Պույանա 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]