Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ինչպես հին ու բարի ժամանակներում. խաղադաշտում հայկական ֆուտբոլի լեգենդներն էին

Ինչպես հին ու բարի ժամանակներում. խաղադաշտում հայկական ֆուտբոլի լեգենդներն 
էին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային լեգենդների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականում հանդիպմանը մասնակցեցին Գևորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Մարկոս Պիզզելլին, Արթուր Սարկիսովը, Վահագն Մինասյանը, Վալերի Ալեքսանյանը, Արարատ Առաքելյանը, Լևոն Հայրապետյանը, Սամվել Մելքոնյանը և Էդգար Մանուչարյանը: Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան իրենց զավակների հետ:

Հանդիպման առաջին կեսը՝ որը տևեց 30 րոպե, ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում գոլերը խփեցին Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզզելլին և Էդգար Մանուչարյանը: Վրաստանի հավաքականին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:  Հայաստան-Վրաստան՝ 4:1:

Քանի որ Լևոն Պաչաջյանը ներկա չէր Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպմանը, ՀՖՖ-ն նրա անվանական խաղաշապիկը հանձնեց հորը` Հարություն Պաչաջյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]