Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը. Մարկոս Պիզզելի

Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը. Մարկոս Պիզզելի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեծ հարգանքով է հիշում Հայաստանը:

«Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը: Հայաստանն ինձ համար շատ բան է արել: Իհարկե, կարոտում եմ Հայաստանը: Ափսոս համավարակի պատճառով երկար ժամանակ չէի եկել Հայաստան, հիմա ավելի հաճախ կգամ:  Հետևում եմ Հայաատանի հավաքականի խաղերին: Ուրախ եմ, որ թիմում շատ նոր անուններ կան: Վստահ եմ՝ հաջորդ տարի հավաքականն ավելի լավ կխաղա, քանի որ դեռ նոր է սկսում, մարզիչը ևս  նոր է: Պետք է համբերատար լինենք, արդյունքները կլինեն: Այսօրվա խաղը. հիանալի էր, կարոտել էի շատ: Ափսոս՝ արդեն մեծ մարդ եմ, այդքան էլ լավ չխաղացի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պիզզելին:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային լեգենդների հանդիպումը: Հայաստանի հավաքականում հանդիպմանը մասնակցեցին Գևորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Մարկոս Պիզզելլին, Արթուր Սարկիսովը, Վահագն Մինասյանը, Վալերի Ալեքսանյանը, Արարատ Առաքելյանը, Լևոն Հայրապետյանը, Սամվել Մելքոնյանը և Էդգար Մանուչարյանը: Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան իրենց զավակների հետ:  Հանդիպման առաջին կեսը՝ որը տևեց 30 րոպե, ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում գոլերը խփեցին Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզզելլին և Էդգար Մանուչարյանը: Վրաստանի հավաքականին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:  Հայաստան-Վրաստան՝ 4:1: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]