Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Չարբախում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզական դպրոց. Վարչապետ

Չարբախում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզական դպրոց. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չարբախում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կկառուցվի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենց հայրենի բնակավայրում արդեն կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցները:

«Ուղղակի մարզական դպրոց կառուցելը լավ է, բայց երբ դպրոցը կապվում է սպորտային մեծ աստղերի հետ, դա պատանիների, երեխաների համար ավելի գրավիչ է դարձնում: Մենք այդ մասշտաբի նվաճումներ ունեցող մեր մարզիկներին մեծարելու ենք նաև այս ճանապարհով: Սա վաստակի գնահատանք է, և շատ լավ փարոս մեր երեխաների համար, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով»,- ասաց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ օլիմպիական հերթափոխի դպրոցում երկու մեծ դահլիճ է կառուցվելու: «Նախագծերը ավարտված են, մրցույթը կհայտարարվի»,- հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]