1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Որևէ միջանցքի հարց մեր կողմից քննարկման ենթակա չէ. ՀՀ նախագահ

Որևէ միջանցքի հարց մեր կողմից քննարկման ենթակա չէ. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ որևէ միջանցքի հարց չի քննարկվում: Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը, հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, շեշտել է, որ հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած միջանցքային տրամաբանություն:

«Այդպիսի  հարց մեր կողմից ընդհանրապես չի քննարկվում, այդ հարցը չի քննարկվում նաև մեր ռուս և եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Այդ հարցը մեր կողմից քննարկման ենթակա չէ: Մենք այլ հարց ենք քննարկում, Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք՝ ոնց կարող ենք առկա մաքսային, սահմանային հսկողության ռեժիմները միջազգային գործող միջազգային նորմերի շրջանակներում երկկողմ թեթևացնել: Եվ քննարկումները սկսվել են: Հետաքրքիր հարց կա, մենք ասում ենք եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով են անցնելու ճանապարհները:  Մենք ասում ենք, ոչ, եկեք քննարկենք սկզբունքները, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո մնացածը մեզ համար շատ ավելի հեշտ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Խաչատուրյանը:

Նա հավելել է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է իրականություն դարձնել իր հոր՝ Հեյդար Ալիևի երազանքը: «Խորհրդային տարիներին Բաքուն Մեղրիով դեպի Նախիջևան արագընթաց ճանապարհ էր կառուցում, և 1987 թվականին, եթե չեմ սխալվում, այդ ճանապարհը կանգնեցվեց, դժգոհություններ եղան, կոնֆլիկտ եղավ: Այդ ճանապարհի շինարարությունն է նա ուզում շարունակել: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց տեսականորեն, եթե դա  նույնիսկ հնարավոր է, պրակտիկորեն հնարավոր չէր իրականացնել, բարդ տեխնիկական խնդիր է»,- մանրամասնել է Խաչատուրյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]