Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարիա Պեյչինովիչ Բուրիչին բարձր է գնահատել ԵԽ-ի հետ Հայաստանի համագործակցությունը

Մարիա Պեյչինովիչ Բուրիչին բարձր է գնահատել ԵԽ-ի հետ Հայաստանի 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Եվրոպայի խորհրդին իր անդամակցության 21 տարիների ընթացքում կազմակերպության հետ համագործակցության բարձր նվիրում է դրսևորել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։

«Հայաստանը ստորագրել և վավերացրել է 66 կոնվենցիա և անդամակցել է 12 համաձայնագրի։ Այս տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն նպաստել է Եվրոպայի իրավական և քաղաքական օրակարգի ձևավորմանը։ Վստահ եմ, որ իր հերթին Եվրոպայի խորհուրդը իր նպաստն է բերել Հայաստանի բարեփոխումների առաջխաղացմանը։ Հուսով եմ, որ այս այցելությունը էլ ավելի կամրապնդի մեր երկխոսության և համագործակցության մակարդակը Հայաստանի և ԵԽ-ի միջև՝ ներկայիս և հաջորդ ծրագրերի լույսի ներքո»,- ասաց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը։

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ. ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նա նշեց,որ ներկայում մշակում են Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ. ծրագիրը։

 «Այս համատեքստում խրախուսում եմ Հայաստանին շարունակել լիովին օգտվել ԵԽ-ի օժանդակությունից և փորձառությունից, օրինակ՝ վերջանական տեսքի բերելու ընտրական գործընթացի բարեփոխումները՝ համապատասխանեցնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը և սահմանադրական բարեփոխումների առաջարկությունները»,- նշեց Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշեց, որ ողջունելի են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումները և դրանց առնչվող հայտարարությունները, ինչպես, օրինակ, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ։

«Մենք պետք է վստահության և հաշտեցման հասնենք։ Այդ ուղղությամբ բոլոր նախաձեռնությունները ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան»,- եզրափակեց Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]