1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԹ ՊՆ-ն առաջին անգամ առաջնորդության հոգեբանության դասընթաց է անցկացրել  Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

ՄԹ ՊՆ-ն առաջին անգամ առաջնորդության հոգեբանության դասընթաց է անցկացրել 
 Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը (ՄԹ) «Առաջնորդության հոգեբանություն» թեմայով մեկշաբաթյա դասընթաց է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունից, դասընթացին մասնակցել են Հայաստանի զինված ուժերի և Պաշտպանության նախարարության 23 ներկայացուցիչներ։ Դասընթացը ներառել է ինտերակտիվ սեմինարների ծրագիր, որը վարել է Սանդհըրսթի թագավորական ռազմական ակադեմիայի պրոֆեսոր (պաշտոնաթող գնդապետ) Ռոնալդ ՄքՔորթը:

«Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն այսօր ավարտական վկայականներ է շնորհել դասընթացի մասնակիցներին։ Նա նշել է, որ այս կարևոր դասընթացը ևս մեկ գերազանց քայլ էր Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության դրական հարաբերությունները խորացնելու գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, խոսելով դասընթացի մասին, պրոֆեսոր ՄքՔորթն ասել է, որ իր համար պատիվ էր ՄԹ պաշտպանության նախարարության անունից առաջին անգամ նման դասընթաց անցկացնել Հայաստանում, և նա շատ ուրախ էր մասնակիցների ներգրավվածության և ստացված դրական արձագանքների համար։

Ըստ աղբյուրի՝ ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը նշել է, որ ուրախ էր համալսարանում հյուրընկալել առաջին անգամ անցկացվող այս դասընթացը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]