1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են 

Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն 
զարգանում են 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 17-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը և տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ինչն էլ լավ հիմք է երկու երկրների հարաբերությունների և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար:

Ըստ աղբյուրի՝ Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ սա ևս մեկ լավ առիթ է առնչվելու հայկական մշակույթին և ավանդույթներին։ Նասրուլլո Ռախմատժոնն ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են։ Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը և Դուշամբեի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]