Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում ապօրինի զենք- զինամթերք է հանձնվել

Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում ապօրինի զենք-
զինամթերք է հանձնվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է, և օրերս Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպք։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հատկապես արդյունավետ էր Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների, տարբեր հրազենների ու տրամաչափի 100-ից ավելի փամփուշտի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի համայնքային ոստիկանները, ինչի արդյունքում արձանագրվել է ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]